Միացյալ Նահանգների բանակի նախարար Դենիել Դրիսքոլը Արաբական Միացյալ Էմիրություններում հանդիպել է ռուսական պատվիրակության հետ՝ քննարկելու ՈՒկրաինայում խաղաղություն հաստատելու նախագահ Թրամփի վերջին ծրագիրը։ Թրամփի վարչակազմի որոշ ներկայացուցիչներ կարծում են, որ խաղաղության համաձայնագրում կատարված փոփոխությունները, որոնք մշակվել են Ժնևում ամերիկյան և ուկրաինական բանակցողների հանդիպումների արդյունքում, կարող են հանգեցնել նրան, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը մերժի այն։               
 

Համախոհներ ու կողմնակիցներ ձեռք են բերում մարդավարի շփումով, ոչ միայն՝ փողով

Համախոհներ ու կողմնակիցներ ձեռք են բերում մարդավարի շփումով, ոչ միայն՝ փողով
20.11.2025 | 15:18

Այն մարդիկ, որոնք քաղաքական հայտ են ներկայացնում, պետք է սովորեն շփվել մարդկանց հետ, շփվել մարդավարի: Պետք է իրենց չերևակայեն վերին արտի ցորեն, քիթները չցցեն, իրենց չդնեն իրենց երազած քաղաքական գործիչների տեղը: Պետք է իրենց համեստ պահեն, շփվեն, պատասխանեն մարդկանց հարցերին, չարհամարհեն մարդկանց: Համախոհներ և կողմնակիցներ ձեռք են բերում հենց այդ մարդավարի շփումով, ոչ թե միայն փողով: Այլապես հույսեր չփայփայեք, որ սրանց հաղթելու եք, սրանք, ի տարբերություն ձեզ, իրենց համակիրներին սատարում են ինչով կարողանում են և առաջ են տանում: Թեկուզ՝ ձևական, բայց իրենց համակիրների հետ անմիջական, ջերմ շփման պատրանք են ստեղծում: Այս, թվում է թե, պարզ բաները հասկանալը դժվա՞ր է, որ յոթ տարի է՝ շատերը չեն հասկանում: Դրա համար էլ մուտանտն ու իր կլանը հաղթում են ձեզ և շարունակելու են հաղթել, քանի դուք էդ խելքին եք ու ձեզ չգիտեմ ում տեղն եք դրել: Սա պետք է վաղ թե ուշ ասեի: Բացառություն են կարգին մարդիկ, ովքեր, փառք Աստծու, կան, բայց քիչ են և հարց լուծող չեն: Մնացածի կողքին մնալու են միայն փողի համար մնացողները: Մի օր փողն էլ կվերջանա, և կհայտնաբերեք, որ մենակ եք մնացել:

Արամ Աբաջյան

Դիտվել է՝ 1595

Մեկնաբանություններ